Իսպանական ֆուտբոլը փչացրի՝ վերջ դնելով «Բարսայի» գերիշխանությանը. Մոուրինյուն՝ Ինյեստային
Սպորտ
«Արքայական ակումբի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում առաջին մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է Անդրես Ինյեստայի քննադատությանը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը նշել էր, թե պորտուգալացի մասնագետը փչացնում էր իսպանական ֆուտբոլը:
«Ես փչացրել եմ իսպանական ֆուտբո՞լը։ Երևի թե նրանով, որ վերջ դրեցի Իսպանիայում «Բարսելոնայի» գերիշխանությանը: Իմ սկզբունքներից մեկն այն է, որ երբ հեռանում եմ ակումբից, այլևս չեմ խոսում անցյալից: Նախընտրում եմ մտածել ապագայի մասին: Հույս ունեմ «Չելսիում» մնալ մինչև պայմանագրիս ավարտը»,-Մոուրինյուի խոսքերը մեջբերում է «Չելսիի» թվիթերյան պաշտոնական էջը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում