Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Լիսկային մանդատ տվող չկա

Վերլուծական

Այսօր Ազգային ժողովում լրագրողներից շատերը փորձում էին առանձին պատգամավորներից Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ: Ինչպես և կարելի էր սպասել, այդպես էլ չգտնվեց որևէ մեկը (խոսքը ընդդիմադիրներին չի վերաբերում), որ Խաչատրյանի հասցեին ինչ-որ բան ասեր: Սյունիքի մարզպետի մասին դրական գնահատական հնչեցրած պատգամավորներից մեկը մասնավոր խոսակցության ժամանակ, արդարանալով «գովեստի» հաշվով, հայտնեց, թե՝ «պատգամավոր էղած վախտը հրավիրել ա Գորիս, կերցրել-խմցրել, հո չէ՞ի դնի վատ բան ասի»:

Դեռ մինչև վերջին իրադարձությունները խոսակցություն կար արդեն, որ Սյունիքի մարզպետը պաշտոնանկ է լինելու և որ նա, իմանալով գլխի գալիքը, արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ է տանում: Մասնավորապես, պլանը հետևյալն էր՝ Խաչատրյանի կողմից ԱԺ ուղարկված պատգամավոր Հայկ Գրիգորյանը մանդատը վայր էր դնելու, կազմակերպվելու էին նոր ընտրություններ, որոնցում, բնականաբար, հաղթելու էր Սուրիկ Խաչատրյանը, և հենց այդ ճանապարհով էլ լուծվելու էր վերջինիս՝ օրենսդիր մարմին գործուղվելու և անձեռնմխելիություն ստանալու հարցը:

Երբ այս մասին հայտնեցինք պատգամավոր Հայկ Գրիգորյանին, վերջինս բավական զարմացավ և հայտնեց, որ մտադիր չէ մանդատը վայր դնել:

- Դուք՝ լրագրողներդ, պետք է լավ իմանաք՝ ով է ԱԺ մեծամասնական թեկնածուին, նաև համամասնական թեկնածուին լիազորում մանդատով: Հիմա ես Ձեզ պատասխան հարց եմ տալիս՝ ինձ ո՞վ է լիազորել Ազգային ժողով:

- Դե՛, լիազորելը՝ հայտնի է ով է լիազորել... այսինչ ընտրատարածքում ընտրվել եք և ստացել Ձեր լիազորությունը:

- Ես էդ ի նկատի ունեի՝ բնակչությունը լիազորել է: Բնակիչը իրա նշումը իմ անվան դիմաց կատարելով՝ կարող ենք համարել, որ բնակիչը ինձ լիազորել է: Կարող ա՝ բառը ճիշտ չասացի՝ չակերտներով:

- Այո՛, միանշանակ, պաշտոնապես էդպես է:

- Եթե ինչ-որ մեկը ինձ լիազորել է Ազգային ժողով, հիմա ես Ձեզ հարց եմ տալիս՝ ո՞ր դեպքում ես կարող եմ իմ մանդատը վայր դնել:

- Այս դեպքում ես Ձեզ օրինակ բերեմ: Երբ խնդիր դրվեց Հովիկ Աբրահամյանին դարձնել Ազգային ժողովի նախագահ, նրա եղբայր Ջոնիկ Աբրահամյանը վայր դրեց ժողովրդի կողմից իրեն տրված մանդատը, իրեն ընձեռնված լիազորությունները, որից հետո եղբայրը նույն ընտրատարածքից կազմակերպված ընտրություններում ընտրվեց պատգամավոր և Ձեր նշած այդ բոլոր խոսակցությունները իրականացան:

- Նախ սկսեմ նրանից, որ Ձեր նշած էդ ընտրակարգը ինձ հայտնի չէ: Ինձ նույնիսկ հայտնի չէ, որ Ջոնիկ Աբրահամյանը վայր է դրել մանդատը: Ինչ վերաբերում է իմ մասին, ես յուրաքանչյուր ամսվա մեջ երկու օր հանդիպում եմ ունենում բնակիչների հետ և վստահաբար կարող եմ ասել, նայել Ձեր աչքերի մեջ ու ասել՝ չկասկածեք իմ անկեղծության վրա, այն, որ եթե բնակիչը գա, ես զգամ իմ թուլությունը, իմ ոչ հզորությունը՝ բնակչի հարցը, բնակչի խնդիրները բարձրացնելու վերին ատյանի, գործադիր մարմնի առջև, ես առանց ինչ-որ մեկի պարտադրանքի, ես իմ մանդատը վայր կդնեմ, որովհետև ես միշտ սովոր եմ իմ աշխատանքը ճիգերի գերագույն լարումով լավ անել:

- Ես Ձեր աշխատանքը քննարկման չեմ ենթարկում, չեմ ասում՝ վատ եք աշխատել:

- Չէ՛, եթե ես զգամ, ես վատ եմ կատարում իմ աշխատանքը, ես չեմ սպասելու՝ ինձ որևէ մեկը պարտադրի կամ չպարտադրի: Եվ բացի դրանից, ինձ միայն իմ բնակիչը՝ 37 ընտրատարածքի իմ ընտրողը կարող է ինչ-որ բան պարտադրել:

- Սուրիկ Խաչատրյանը չի՞ կարող պարտադրել:

- Նորից եմ ասում՝ այն մարդը, մարդկանց այն խումբը՝ բնակիչները, ովքեր ինձ լիազորել են, միայն նրանք կարող են ինձ պարտադրել մանդատը վայր դնել:

- Իսկ մարդկանց այդ խումբը, կարծում եք, չի՞ «դավաճանի» Ձեզ և նախապատվությունը չի՞ տա՝ տվյալ դեպքում իրենց մարզպետին:

- Ես չեմ կարծում, որ սյունեցին ընդունակ ա դավաճանել: Նոնսենս ա:

- Դե՛, դավաճանությունն ուղիղ իմաստով մի ընկալեք, չակերտավոր ի նկատի ունեմ:

- Դավաճանություն հասկացություն չեմ հասկանում դավաճանությունը ինչ ա: Այլ հարց ա, որ կարող ա հանկարծ բնակիչները իմ առջև պարտադրանք, խնդրանք դնի, թե՝ գիտե՛ք, Դուք թերանում եք Ձեր գործում, խնդրում ենք Ձեր տեղը ազատեք, ես չգիտեմ էլ ում համար՝ ո՞վ իմ տեղը կզբաղեցնի: Իսկ Ձեր ասած խոսակցությունները ուղղակի խոսակցություններ են՝ կենցաղային բնույթի խոսակցություններ:

- Ուղղակի, գիտե՞ք, քաղաքական դաշտում շատ հաճախ այդ խոսակցություններն իրականանում են:

- Ես վերլուծություն եմ կատարում ու տեսել եմ, որ եթե ձեր ասածը իրականանում էլ ա, դա տևում ա մի քանի տարիներ, և դա ընդամենը 100-ից 10-ը դեպք ա, էն 90-ը չի իրականանում:

- Դե՛, ամեն դեպքում էնպես չի, թե ես հենց Սուրիկ Խաչատրյանին եմ ուզում տեսնել էստեղ:

- Գիտե՛ք, Ձեր ուզելը-չուզելը էստեղ ընդհանրապես նշանակություն չունի: Ստեղ գորիսեցու, սիսիանցու ուզելով ա:

- Այսինքն՝ Սիսիանում և Գորիսում ամեն ինչ հենց սիսիանցու ու գորիսցու ուզելո՞վ է լինում: Էն վախի մթնոլորտը...

- Էդ վախի մթնոլորտը, էդ ամեն ինչը Դուք ընդհանրապես, Երևանում Դուք շատ հեռու եք գտնվում մեր Սյունիքի մարզից: Միգուցե տարածությունից է, գալիս են Ձեզ ինչ-որ խոսակցություններ հասնում, Ձեզ խորհուրդ կտամ անձամբ այցելեք, մի քանի օր, մի 10 օր և Ձեր աչքով տեսնել:

Թե որքանով են պատգամավոր Հայկ Գրիգորյանի վերլուծություններն իրատեսական, որքանով է պատգամավորը ծանոթ հայաստանյան քաղաքական կյանքի ինտրիգներին և, ի վերջո, կկարողանա՞ երիտասարդը դիմադրել Սուրիկ Խաչատրյանի ցանկություններին, կերևա առաջիկայում: Ամեն դեպքում, մեր կանխատեսումների առաջին դրվագը՝ պաշտոնանկության պահով, արդեն իսկ իրականացել է:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված