Գոհար Պարույրյանը` իր և Ֆելիքս Խաչատրյանի հարաբերությունների մասին
Հասարակություն
Արդեն տեղեկացրել ենք, որ հեռուստահաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանի սիրտն այլևս զբաղված է: Թեև հեռուստահաղորդավար ռեփերը չի պատասխանում հեռախոսազանգերին ու որևէ մեկնաբանություն չի տալիս իր և ներկայիս ընկերուհու՝ նկարչուհի Գոհար Պարույրյանի հարաբերությունների մասին, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց գտնել ու կապ հաստատել Գոհարի հետ: Նկարչուհի, բեմանկարչուհի Գոհարը esyes.am-ին ասաց, որ Ֆելիքսի հետ ոչ թե մայիսի 4-ից, այլ շատ ավելի վաղուց են ընկերություն անում՝ չցանկանալով, սակայն, հստակ ժամկետ նշել: Մեր տեղեկություններով՝ զույգը հանդիպում է արդեն մոտ հինգ ամիս:

Նշենք, որ երբ զանգահարեցինք Գոհարին, նա այդ ժամանակ էլ Ֆելիքսի հետ էր և խոստովանեց, որ Ֆելիքսն արգելում է որևէ մեկնաբանություն տալ: «Մենք վաղուց պայմանավորվել ենք, որ չենք խոսելու անձնականի մասին»,- ասաց Գոհարը:
Իսկ երբ փորձեցինք ճշտել՝ արդյոք առաջիկայում ծրագրում են ամուսնություն կամ նշանադրություն, Գոհարը սիրալիր պատասխանեց. «Այդ հարցերով զանգեք Ֆելիքսին, էլի»:
Հիշեցնենք, որ Դելոյի՝ երեկ կայացած հարսանիքին զույգը քավորն ու քավորկինն էր: Մեր ունեցած տեղեկություններով՝ հնարավոր է սեպտեմբերին Ֆելիքսն ու Գոհարը օրինականացնեն իրենց հարաբերությունները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան