Մենք խաղալու ենք առանց լարվածության. Վարդան Մինասյան
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հունիսի 10-ին Կոպենհագենում կարճատեւ մամուլի ասուլիս է տվեց՝ խոսելով Դանիայի հետ կայանալիք հանդիպման մասին:
- Պարոն Մինասյան, ի՞նչ եք խոսել տղաների հետ Մալթայի խաղից հետո:
- Պետք չէ կենտրոնանալ անցածի վրա: Պարզապես պետք է վերլուծություններ անել: Ավելի շատ պետք է աշխատենք հոգեբանության վրա:
- Ի՞նչ տրամադրություն ունեն տղաները:
- Լավ է տրամադրությունը: Երեկ խոսել ենք նրանց հետ, պատրաստ ենք հանդիպմանը:
- Դանիան այս ընտրական փուլում ի՞նչ տպավորություն է թողնում:
- Դուք շատ լավ թիմ ունեք, որոնցից մի քանիսը բարձր հասակ ունեն: Մեզ վաղը բարդ է լինելու:
- Մալթայի հետ խաղից հետո, հիմնական կազմում ի՞նչ փոփոխություններ են սպասվում:
- Փոփոխություններ կան եւ կազմի մեջ, եւ մարտավարության մեջ: Փոփոխություններ կլինեն:
- Վաղվա մրցավեճից առաջ Ձեր թիմի հնարավորություններն ինչպե՞ս է գնահատում:
- Մենք խաղալու ենք առանց լարվածության: Եթե նայենք մրցաշարային աղյուսակին, ապա Դանիան ավելի շատ լարվելու առիթ ունի:
armsport.am


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում