Վրաերթեր՝ Երևանում. Հոսպիտալացվածների թվում 14-ամյա աղջիկ կա
Արտակարգ Պատահար
Հունիսի 10-ին վրաերթեր են տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում, Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 24/3 շենքի դիմաց Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի բնակիչ, 51-ամյա Ստյոպա Սարգսյանը, վարելով իրեն ամրակցված VAZ 21-06 մակնիշի Տ 0419 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ, 58-ամյա Ավետիք Պետրոսյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:
Հունիսի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Գարիկ Սեդոյանը, Աբրահամյան պողոտայում՝ Անելիք բանկի հարևանությամբ, իր վարած VAZ 2121 մակնիշի 01 ՏԼ 101 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 14 ամյա Ռեբեկա Տոնապետյանին, ինչի հետևանքով Ռ. Տոնապետյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վարորդը՝ Գ. Սեդոյանը աշխատում է թիվ 12 հատուկ դպրոցում որպես տնտեսվար: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան