«Տարոնը մտադրված է ոչնչացնել հրապարակի «գորգի տակի»՝ 19-րդ դարի՝ պարսկական ոճի կամարներով շինությունը»
Հայկական Մամուլ
Այսօր տեղի կունենա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը. նա հանդիսավոր կերպով պետք է երդվի ծառայել Երեւանի բարգավաճմանն ու գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Թե որքանով է Տարոն Մարգարյանը հավատարիմ եղել ու լինելու իր երդմանը, պարզ է դառնում նրա նախաձեռնություններից. նա, բացի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթից, պատրաստվում է ներկայացնել նաեւ մայրաքաղաքի մյուս հրապարակների վերակառուցման եւ զարգացման մրցույթներ:
Ամենայն հավանականությամբ, Տ. Մարգարյանը փորձելու է Երեւանի մյուս հրապարակների տակ եւս ավտոկանգառներ սարքել, ինչպես մտադրված է անել Հանրապետության հրապարակի դեպքում՝ ոչնչացնելով հրապարակի «գորգի տակի» 19-րդ դարի պարսկական ոճի կամարներով շինությունը:
Հիշեցնենք, որ 2003-ին Հանրապետության հրապարակի տակ հայտնաբերվեցին նաեւ 12-13-րդ դարերի լավ պահպանված քարե բեկորներ: Փաստորեն, Երեւանի քաղաքապետի համար բարձրագույն արժեքը մնում են ավտոտնակները, լավագույն դեպքում՝ ստորգետնյա ավտոկանգառները, այլ ոչ թե մշակութային ժառանգությունը: Թե էլ ինչպես պետք է ավելի լավ Երեւան կառուցի, այդպես էլ անհայտ է:
Առավել մանրամասն «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը