Հովիկ Աբրահամյանը համատեղ բիզնե՞ս է հիմնել Սուրիկ Խաչատրյանի հետ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Փարիզում համատեղ բիզնես է հիմնել Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Հովիկ Աբրահամյանի որդին' Արգամ Աբրահամյանը, մեր տեղեկություններով, վերջերս մեկնել է Ֆրանսիա՝ այդ բիզնեսի հետ կապված ներդրումային փաստաթղթերը ստորագրելու համար: Ըստ մեզ հասած տվյալների՝ Աբրահամյանն ու Խաչատրյանը ցանկանում են հյուրանոց բացել: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Գոհար Պողոսյանից պարզել՝ արդյոք նման բան կա: «Դրանք սուտ տեղեկություններ են եւ չեն համապատասխանում իրականությանը»,-հայտարարեց Գոհար Պողոսյանը:
Առավել մանրամասն «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը