Ալագյազ համայնքում այս պահին գազաֆիկացման աշխատանքներ են կատարվում
Հայկական Մամուլ
ՀՀ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Ալագյազ համայնքում այս պահին գազաֆիկացման աշխատանքներ են կատարվում, դրանք կավարտվեն սեպտեմբերին: Սակայն համայնքապետ Ազիզ Մհոյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, թե գյուղացիները գազի գնի բարձրացման պատճառով, միեւնույն է, ձմռանը գազ չեն սպառելու: «Մեր գյուղացիներն աթար են վառելու, մի քանի ընտանիք էլ' փայտ»,-ասաց գյուղապետը' հավելելով, որ գյուղում այս պահին ապրում է 115 ընտանիք, մինչդեռ տարիներ առաջ 350 էր: 2011-ից էլ փակվել է գյուղի գրադարանը, որի հետեւանքով երկու աշխատողները լքել են համայնքը:
Առավել մանրամասն «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը