Սելիմի լեռնանցքում անձրևաջրերից փլվել է ճանապարհի մի հատվածը
Արտակարգ Պատահար
Հունիսի 10-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում'Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին, անձրևաջրերից փլվել է ճանապարհի մի հատվածը, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ տվյալ հատվածում նման դեպք չի գրանցվել, իսկ ահազանգը վերաբերում է ս.թ. մայիսի 4-ին Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 19-րդ կմ-ում (Սալլի-Քարագլուխ գյուղերի միջակայք) տեղի ունեցած ճանապարհի փլվածքին:
Նշված հատվածը հրշեջ-փրկարաների և ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից սահմանազատվել է քարերով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան