Ինչո՞ւ է պետք, որ Հայաստանին ավելի շատ օգնեն
Հայկական Մամուլ
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, պատասխանելով «168 ժամ»-ի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ են միջազգային կառույցները Հայաստանին ավելի քիչ օժանդակում դրամաշնորհների տեսքով և ավելի շատ վարկեր են տալիս, պատասխանել է. «Իսկ ինչո՞ւ է պետք, որ Հայաստանին ավելի շատ օգնեն: Հայաստանը պետք է ձգտի այնպիսի երկիր դառնալ, որ ինքը մտածի մյուսներին օգնելու մասին»:
Ըստ Ստոմ Ջանջուղազյանի' Հայաստանը հույսը չպետք է դնի օգնությունների վրա: «Ես այն կարծիքին չեմ, որ դրամաշնորհի ստացումը լավ բան է»,- ասել է գլխավոր գանձապետը:
Մանրամասները՝ «168 ժամ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը