Մոտ 6 մեքենա ուղեկցել-սպասարկել են Լիսկայի հանդիպումը՝ դրսում հսկելով տարածքը
Հայկական Մամուլ
Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների՝ Սուրիկ Խաչատրյանը հրաժարվել է ավանդական հանդիպատեղից՝ «Մարիոթ» հյուրանոցից. այն շատ է աչքի առաջ, և, բացի «կամերաներից», շատերն են տեսնում, որ հարվածեցիր Սիլվա Համբարձումյանին: Շաբաթ օրը նա կոնֆիդենցիալ հանդիպման է եղել Մաշտոցի 49-ում գտնվող «Սմոքինգ» խանութ-բարի 2-րդ հարկում, որտեղ կարելի է հանգիստ զրուցել կարևոր «դեմքերի» հետ:
Մոտ 6 մեքենա ուղեկցել-սպասարկել են Լիսկայի հանդիպումը՝ դրսում հսկելով տարածքը, հանդիպման են եկել պետհամարանիշներով մեքենաներ, որոնց տերերին Լիսկայի տղերքն «արագի մեջ» ուղեկցել են վերև: Ի դեպ, նույն խանութ-բարի առջև երկար կանգնած էին նաև 356-64, 88-777 մեքենաները: Լրագրողը լսել է, թե ինչպես է սպասող տղաներից մեկը, թե՝ «քյամ քարտ առնեմ, կյամ»: «Լիսկուն հետի՞»,- հարցրեց կողքինը:
Հետաքրքիր է, որ այդ շրջանակում դեմոկրատիան այնքան ընդունված է, որ լրագրողների նման նաև Լիսկայի միջավայրում են անձերին իրենց անունով կոչում: Ի դեպ, երբ ՀՀԿ-ում, ի տարբերություն ՀՀՇ-ի, փորձում ես Ս. Սարգսյանին անունով ասել՝ Սերժ, ՀՀԿ-ականները փարիսեցիաբար աչքերը խոնարհում ու անպայման ուղղում են՝ նախագահ Սերժ Սարգսյան: ՀՀՇ-ում Լևոնը Լևոն էր:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը