Զիդանը հրաժարվեց «Ռեալի» մարզական տնօրենի պաշտոնից
Սպորտ
«Արքայական ակումբի» նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը հրաժարվել է ընդունել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի առաջարկը:
Նշենք, որ Պերեսը Զիդանին առաջարկում է ակումբի մարզական տնօրենի պաշտոնը. տեղեկացնում է Marca-ն:
1998-ի նման որոշման պատճառն այն է, որ Զիդանը ցանկանում է զբաղվել մարզչական աշխատանքով: Ամենայն հավանականությամբ, նա կլինի «Ռեալի» գլխավոր մարզչի օգնականը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Զիդանն այդ մասին արդեն խոսել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ, ով, ամենայն հավանականությամբ, կլինի մադրիդցիների գլխավոր մարզիչը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում