«Ռեալը» պայմանագիր կնքեց Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ
Սպորտ
Բրազիլիայի ազգային հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Կազեմիրոն պաշտոնապես դարձել է «Արքայական ակումբի» ֆուտբոլիստ:
Ինչպես տեղեկացնում է մադրիդյան ակումբնի մամլո ծառայությունը, «Ռեալը» «Սան Պաուլուին» ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 6 մլն եվրո:
Ֆուտբոլիստն արդեն անձնական պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ, որը նախատեսված է 4 տարի ժամկետով:
Մրցաշրջանի գարնանային հատվածում կիսապաշտպանը վարձավճարով հանդես է եկել «Ռեալի» երկրորդ թիմում, որտեղ մասնակցել է 15 խաղի: Ապրիլի 20-ին նա իր նորամուտը նշել է նաև «Ռեալի» հիմնական կազմում՝ «Բետիսի» հետ հանդիպման ժամանակ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում