Տարոն Մարգարյանը երդվեց
Քաղաքական
Այսօր` հունիսի 11-ին, Երևանի քաղաքապետարանում երդվեց Երևանի նորընտրիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը
«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը` երդվում եմ.
Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին:
Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որը միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»:
Երևանի նորընտրիր քաղաքապետն ստորագրեց երդման տեքստի տակ, որն ի պահ է հանձնվում Երևան քաղաքի թանգարան:
Երդումից հետո խորհրդանշական լանջաշղթան կախեվեց Տարոն Մարգարյանի վզից:
Երդման արարողությանը ներկա է քաղաքական ողջ էլիտան` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, եկեղեցական, մշակութային և հասարակական գործիչները: Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը ևս ելութով հանդես եկավ, ով ողջույնի և աղոթքի խոսք ասաց:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան