Ալոնսոյի բացակայությունը մեծ կորուստ է, սակայն չենք լացելու. Դել Բոսկե
Սպորտ
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն ցավում է, որ Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությանը չի կարող հույսը դնել Չաբի Ալոնսոյի վրա. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ վերջերս ֆուտբոլիստն աճուկի վիրահատության է ենթարկվել և, հնարավոր է, բաց թողնի 3-4 ամիս:
«Ալոնսոն Իսպանիայի հավաքականի համար մեծ կորուստ է, սակայն մենք չենք պատրաստվում լացել: Ֆուտբոլում նման բաներ տեղի են ունենում: Մեր թիմի ելույթները հիմնված են Ալոնսոյի և Բուսկետսի խաղի վրա: Դա վերաբերվում է ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում կատարած աշխատանքներին: Մենք լուծում ունենք և կփորձենք լավագույնս հանդես գալ»,- Դել Բոսկեի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում