Գալիս է տքնաջան աշխատանքի պահը. Սերժ Սարգսյան
Քաղաքական
Ինչպես արդեն Lurer.com-ը տեղեկացրել էր, այսօր նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը երդվեց: Ելույթով հանդես եկավ նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը.
«Շնորհավորում եմ բոլորիս: Այո, հանրապետական կուսակցությունը վստահեց Տարոն Մարգարյանին գլխավորել իր ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում, շնորհակալ եմ բոլոր երևանցիներին, որ վստահեցին Տարոն Մարգարյանին և տվեցին իրենց ձայների գերակշիռ մասը, որովհետև Տարոն Մարգարյանն այս ընթացքում դրսևորեց իրեն համեստ, ազնիվ, մարդամոտ և Երևանի պրոբլեմներով մտահոգ երևանի քաղաքապետ: Գալիս է տքնաջան աշխատանքի պահը, որպեսզի Տարոն Մարգարյանն ու իր թիմակիցներն ավելացնեն իրենց եռանդը, ջանքերը, որպեսզի զարգացնեն այն որակները, ինչի մասին ես ասացի: Երևանում չկան անլուծելի և լուծելի խնդիրներ, Երևանում կան դժվար լուծվող խնդիրներ»,-իր ելութում ասաց Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով՝ եթե Տարոն Մարգարյանը շարունակի վայելել երևանցիների վստահությունը շատ բան կարող է անել: Վերջինս օրինակ բերեց, երբ 90-ականների սկզբին բազմաբնակարանների շենքերի մոտ տեղակայվեցին ավտոտնակներ, մարդիկ սկսեցին խաղահրապարակները վերածել բանջարանոցների, բայց «փառք ու պատիվ Երևանի քաղաքապետին և ավագանուն», որ կարողացան տքնաջան աշխպատանքի շնորհիվ նորից շահել նրանց վստահությունը և հարյուրավոր բակեր նորից վերադարձրին իրենց բնակիչներին:
«Առաջիկա չորս տարվա ընթացքում չի լինի Երևանում անբարեկարգ բակեր: Գնալով պետության կողմից տրվող միջոցները ավելանալու են, և գնալով այս խնդիրը կարող ենք լուծված համարել: Գոնե երրորդ տարվա վերջին Տարոն Մարգարյանը կարող է բարձրաձայն ասել, որ անբարեկարգ բակեր չկան: Ես հավատում եմ, որ ավագանին կարող է մեր սիրած Երևանը դարձնել ավելի հարմարավետ, ավելի գեղեցիկ երևանցիների և մեր հյուրերի համար:
Շնորհավորում եմ Տարոն Մարգարյանին, Քաղաքապետարանին, աշխատակազմին նոր պատասխանատվություն վերցնելու համար, և այդ պատասխանատու աշխատանքը տանելու են պատվով»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան