Ֆերնանդինյոյի հեռանալուց հետո Հենրիկին այս ամռանը բաց չեն թողնի. Գեցկո
Սպորտ
Ուկրաինայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Իվան Գեցկոն, խոսելով Ֆերնանդինյոյի՝ «Սիթի» տեղափոխվելու մասին, անդրադարձել է նաև Հենրիկ Մխիթարյանին:
«Եթե Ախմետովը Ֆերնանդինյոյին պահեր թիմում, ապա կպարտվեր և՛ ակումբը, և՛ ֆուտբոլիստը: Ֆերնանդինյոն Մեսսին չէ, և բրազիլացուն հնարավոր է փոխարինել: Մխիթարյանը կխաղա հենակետային կիսապաշտպանի դիրքում: Այս դիրքը նրա համար օտար չէ: Ֆերնանդինյոյի հեռանալուց հետո Հենրիկին այս ամռանն ակումբը բաց չի թողնի: Համենայնդեպս, Մխիթարյանը մրցաշրջանը կանցկացնի Դոնեցկում: Իսկ նրա փոխարեն ենթահարձակվողի դիրքում կխաղան Տեյշեյրան և Կոստան»,- 45-ամյա Գեցկոյի խոսքերը մեջբերում է Gazeta.ua-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում