Հովիկ Աբրահամյան. Կառավարությունն է պատասխանատու
Քաղաքական
«Զարմացած եմ, որ մարդիկ, ովքեր տնտեսությունից լավ պատկերացում ունեն, նման ելույթներով են հանդես գալիս»։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
«Այնպիսի տպավորություն ստեղծվեց ինձ մոտ, որ ՀՀ-ում ներդրումների համար հերթ է, և մենք ունենք հնարավորություն՝ ընտրելու, թե ում տանք հարկային արտոնություն, որպեսզի ներդրում իրականացնի Հայաստանում։ Առաջին հերթին այստեղ կառավարությունն է պատասխանատու հարկային քաղաքականության համար և նաև բյուջեի եկամուտներն ապահովելու համար, եթե կառավարությունը բերում է մի նախագիծ և վերցնում է պարտավորություն, որ սա մեր պետությանը, բյուջեին, երկրի, ժողովրդի համար լավ նախագիծ է։ Մենք պարտավոր ենք քննարկել և տալ համաձայնություն. եթե կառավարությունն ասում է, որ մենք տալիս ենք արտոնություն կազմակերպությանը, որ ներդրում է կատարում 650 մլն Դիլիջանում. իմ կարծիքով՝ դա շատ արդյունավետ առաջարկ է։
Ես համաձայն եմ պարոն Բագրատյանի հետ, որ տակը պետք է լիներ ծրագիրը։ Ես այդ հարցը երեկ էի տվել, եթե ներկրում են ինչ-որ շինարարական ապրանքներ, ով է վերահսկելու՝ ինչ քանակութուն է պետք, ինչքան պետք է բերեն, կամ հնարավո՞ր է, որ քանակություն ներկրվի, այդ քանակության մի մասը վերավաճառվի։ Ֆինանսների նախարարը և փոխնախարարը այդ հարցին տվել են պատասխան, որ պետական եկամուտների կոմիտեն վերահսկելու է և նախագիծը, նախահաշիվ է լինելու այդ կառույցին և հստակ երևալու է, թե ինչ շինարարական մատերիալներ են օգտագործվելու այդ շինարարության ընթացքում»,-ասաց Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ պատգամավորների հնչեցրած օբյեկտիվ հարցերի հետ ինքը համաձայն է։ «Բայց մարդիկ էլ չեն վստահում մեզ, ասում են՝ տվե՛ք մեզ հարկային արտոնություն, մենք բերենք ներդրում կատարենք։
Ես համաձայն եմ, որ կա թերություն, բայց համաձայն չեմ նման վերաբերմունքի և քննադատությանը՝ նույնիսկ կոռեկտության սահմանները խախտելով։ Ես կարծում եմ, որ այս նախագիծը շատ կարևոր է մեզ համար։ Մենք պետք է քննադատենք չափի մեջ, ասելով, որ հարգելի կառավարություն, դուք պետք է բերես նաև ծրագիրը»,-ասաց ԱԺ նախագահը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան