Տարոնի աշխատանքը երևաց իր սիրունությամբ. Սեյրան Սարոյան
Հայաստան
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր երդվեց Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Երդման արարողությանը ներկա էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
Սեյրան Սարոյանը կարծում է, որ 20 տարվա լավագույն քաղաքապետը եղել է Տարոն Մարգարյանը. «Էլի լավն են եղել, մարդիկ նորմալ աշխատել են: Բայց Տարոնի աշխատանքը երևաց իր սիրունությամբ` կանաչապատումը, ծաղիկները, ասֆալտապատումը, եթե ուշադիր նայեք, կտեսնեք»:
Լրագրողներից մեկի հարցին` արդյոք հանդիպել է Սուրեն Խաչատրյանին Գորիսում տեղի ունեցած կրակոցներից հետո,Սեյրան Սարոյանն ասաց. «Ոչ չեմ տեսել, դեպքեր ամեն մեկիս հետ էլ կարող են լինել, դա ուրախանալու բան չի էլի: Ջահել տղա է մահացել պետք չէ այդքան շահարկել»:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից