Հենրիկ Մխիթարյանը «Շախտյորի» իդեալական կազմում
Սպորտ
Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքում տեղի ունեցած քվեարակության միջոցով երկրպագուները կազմել են «հանքափորների» իդեալական թիմը:
Լավագույն դարպասապահը 2 296 (71,79%) ձայնով Անդրեյ Պյատովն է: Պաշտպանության քառյակը կազմել են Դարիո Սրնան, Յարոսլավ Ռակիցկին, Ալեքսանդր Կուչերը և Վյաչեսլավ Շևչուկը: Ամենահուսալի հենակետային կիսապաշտպաններն են դարձել Խյուշմանը և Ֆերնանդինյոն: Հարձակման գծին մոտ խաղացող կիսապաշտպանների եռյակը կազմել են Մխիթարյանը, Կոստան և Տեյշեյրան: Այս պայքարում լավագույնը ճանաչվել է Հենրիկ Մխիթարյանը 1 535 (39,45%)ձայնով:
Լավագույն հարձակվող է ճանաչվել Ադրիանոն 694 (63,96%) ձայնով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում