Ֆրանսիայում քաղավիացիայի աշխատակիցները գործադուլ են անում. հետաձգվել է 1800 չվերթ
Աշխարհ
Հունիսի 11-ին Ֆրանսիայում քաղավիացիայի աշխատակիցները համընդհանուր գործադուլ են սկսել, որի արդյունքում ամբողջ երկրում չեղյալ է հայտարարվել 1800 ավիաչվերթ: Ակնկալվում է, որ գործադուլը տևելու է 3 օր. գրում է Интерфакс-ը: Քաղավիացիայի աշխատակիցները բողոք են հայտնում այդ ոլորտը լիբերալիզացնելու Եվրահանձնաժողովի որոշման դեմ:
Երկուշաբթի օրը տեղական իշխանությունները խնդրել էին ավիաընկերություններին կիսով չափ կրճատել չվերթների քանակը այս 3 օրերի ընթացքում, իսկ ուղևորներին կոչ էին արել հանգստություն պահպանել և իրենք ավիաընկերությունից նախօրոք ճշտել էին` կայանալու է արդյոք չվերթը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան