Վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացավ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունիսի 11-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացավ երեկ վրաերթի հետևանքով նշված հիվանդանոց տեղափոխված Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ 58-ամյա Ավետիք Պետրոսյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, երեկ՝ հունիսի 10-ին՝ ժամ 14:00-ի սահմաններում, Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 24/3 շենքի դիմաց Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի բնակիչ 51-ամյա Ստյոպա Սարգսյանը, վարելով իրեն ամրակցված «ВАЗ 21 06» մակնիշի' Տ 0419 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի էր ենթարկել Ա. Պետրոսյանին:
Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդում մահ) հատկանիշներով։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան