Հայաստանում ճանապարհների վերանորոգման և շինարարության համար կհատկացվի ավելի քան 20 մլրդ դրամ Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը Մի քանի ամսվա մեջ ՀՀ-ն 29 800-ից ո՞նց դարձավ 29 743 քկմ․ Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին (տեսանյութ) ՀԷՑ-ը կանցնի պետական սեփականության․ Փաշինյան Բաքվում շարունակում է 15 հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը Երևանի տարբեր հատվածներում թմրանյութ տեղադրողը հայտնաբերվեց. առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ (տեսանյութ) Էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան արագ սպառվում է․ ՊԵԿ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել է ԱԺ-ում շուտով տեղափոխություն կլինի. ՔՊ-ում դատարկ տեղեր են Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենով բեռնված 14 վագոն Ինչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց 

Էդուարդ Շարմազանովն իր ապագա կնոջը հացադուլի ժամանակ է հանդիպել (լուսանկարներ)

Այլ

Operativ.am-ի բլից հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

-Մանկության տարիների ամենանվիրական երազանքը, որն արդեն իսկ իրականություն է դարձել:

-Մանկությանս երազանքը իրականություն չի դարձել, որովհետև ես երազում էի ֆուտբոլիստ դառնալ, երազում էի Խորեն Հովհաննիսյանի կամ Մարադոննայի նման ֆուտբոլիստ դառնալ, լինել աշխարհահռչակ ֆուտբոլիստ և Բրազիլիայի Ռիո դե ժանեյրո քաղաքի Մարականա մարզադաշտում գոլ խփել:
Չստացվեց…

-Հերոսի կերպար ունեցե՞լ եք:

-Հերոսի կերպար շատ եմ ունեցել. սկսած պատմական հերոսներից վերջացրած խորը փիլիսոփայական հերոսներից: Մանկությունից պատանեկություն իմ հերոսի կերպարները փոխվել են:
Հերոսիս կերպարը միշտ եղել է մարդ, ով բարի ու խելացի է եղել:

-Ի՞նչ հեքիաթներ եք պատմում Ձեր երեխաներին:

-Հեքիաթներ չեմ պատմում, երգեր եմ երգում. տղաս հինգ տարեկան է, մինչև հիմա էլ երգում եմ իր համար, հիմնականում հայրենասիրական երգեր եմ երգում. հրամանատար Քեռին և Հովհաննես Շիրազի Սիամանթո Խջեզարե պոեմի մի հատվածից երգ:
Հեքիաթներ ավելի շատ տատիկներն են պատմում:

-Երբևէ Ձեր կնոջ համար նախաճաշ պատրաստե՞լ եք:

-Նախաճաշ չէ, բայց ուտեստներ, իհարկե,մայրիկիս համար էլ եմ պատրաստել, կնոջս էլ. ես նման բարդույթներ չունեմ: Տղամարդը պետք է կարողանա իր սիրելիներին հաճելի անակնկալներ մատուցել:

Օրինակ՝ ես լավ ձուկ եմ պատրաստում, ավելի շատ տղամարդկային ուտեստներ և երբեմն-երբեմն կարող եմ պատրաստել ընտանիքիս համար:

-Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը և ամենամեծ բացթողումը:

-Ամենամեծ ձեռքբերումս ընտանիքս է, ընկերներս: Այժմ ես հասկանում եմ ծնողներիս. ինչպես իրենք իմ և եղբորս պատճառով չեն կարմրել, այնպես էլ ես եմ ուզում, որ երբ մեծանան երեխաներս, հպարտանամ իրենցով:

Բացթողումս այն է, որ ավելի երիտասարդ տարիներին չափից դուրս կտրուկ եմ եղել և որոշ մարդկանց նեղացրել եմ, ճիշտ է, ոչ անարդարացի, սակայն պետք չէր այդքան կտրուկ լինել և հարաբերություններ խզել:

-Ինչի՞ց եք վախենում:

-Աստծուց:

-Ձեզ հնարավորություն է ընձեռվել որևէ անօրինական քայլ անել, ի՞նչը կլինի դա:

-Ես կարծում եմ, որ իմ գործունեության շրջանակներում ես ավելի շատ օրենքի մարդ եմ, չեմ սիրում, որ գծից այն կողմ են գնում. կլինի թե՛ օրենքի, թե՛ բարոյականության գիծը:

-Մարդն ունա՞կ է փոխվել:

-Ոչ, մարդը կարող է կատարելագործվել, ինքն իր վրա աշխատել, բայց եթե մարդը տգետ է, բարեկիրթ չի դառնա, եթե չար մարդ է, ապա չի կարող բարի դառնալ:
Սատանան երբեք չի կարող առաքյալ դառնալ:

-Ձեր կյանքի ամենամեծ խենթությունը:

-Խենթությունները նրա համար են խենթություն, որ չպետք է պատմես դրանց մասին:
Խենթություն ոչ հաճախ, բայց անում եմ:

Եթե մարդը չի կարողանում խենթություն անել, ուրեմն հոգնել է կյանքից:

-Ի՞նչն է Ձեզ համար ասելն ավելի դժվար. սիրում եմ, ներիր, հաջողություն:

-Մարդկանց ում սիրում եմ, ասում եմ այդ մասին, ներիր էլ կարող եմ ասել, ճիշտ է, հեշտությամբ չեմ ասում, սակայն եթե այդ մարդը մտերիմներիցդ է, դժվար է իրեն հաջողություն ասելը: Հաջողություն ասելը լավ բան չէ, պետք է միշտ ասել ցտեսություն:

-Կանանց խառնվածքի այն գիծը, որը տանել չեք կարողանում:

-Բախտս բերել է կանանց հարցով. մայրիկիս համարում եմ իդեալական կին, կնոջս էլ շատ-շատ սիրում եմ, աղջկաս նույնպես: Այլ կանանց մասին սովորաբար չեմ դատում:

Ինձ շրջապատում են առաքինի կանայք. մայրս, կինս և աղջիկս: Կանանց պետք է սիրել ու գնահատել:

-Կցանկանայիք փոխել Ձեր բնավորության...

-Ոչ մի գիծը. իմ կյանքի ֆորմուլաներից մեկը հետևյալն է՝ այն ինչ որ արհեստական ու շինծու է, դա մի օր քանդվելու է, ուստի պետք չէ արհեստական բաներ անել: Մինչև դու սիրահարված չեղար, ինչքան ուզում է Շեքսպիր կարդաս, չես կարող զգալ:

Երբ Ղարաբաղում առաջին անգամ զինվորների հետ առաջին գիծ գնացի, այնտեղ զգացի այն, ինչ երբեք չէի զգացել:

-Դուք կհամարեք, որ կյանքն անիմաստ չեք ապրել, եթե..

-Ես երբեք չեմ համարել, որ անիմաստ եմ ապրում. միայն անիմաստ մարդիկ կարող են մտածել, որ անիմաստ են ապրում, ինչպե՞ս կարելի է ապրելն անիմաստ համարել:

-Երջանիկ է նա, ով...

-Երջանիկ է նա, ով խիղճը հանգիստ քնում է, արթնանում ու առանց ամաչելու նայում հայելու մեջ:

Դու կարող ես բոլորին խաբել, բայց քո խղճին խաբել չես կարող: Ես իմ խղճի հետ համերաշխ եմ ապրում:

-Հե՞շտ է Ձեզ հավասարակշռությունից հանելը:

-Այնքան էլ հեշտ չէ, չէի ասի, թե քարե մարդ եմ, բայց ինձ հավասարակշռությունից կարող են հանել միայն ինձ շատ մտերիմ մարդիկ:

-Ինչպե՞ս գտաք Ձեր սիրուն:

-Ուսանող էինք. երրորդ կուրս էի, կինս՝ առաջին: Այն ժամանակ արդեն ուսանողական շարժման լիդերներից էի, և մենք նախագահական նստավայրի մոտ ուսանողական մեծ ակցիա իրականացրինք. տասնհինգ հոգով հացադուլ արեցինք:

Ես ել նստեցի հացադուլի և քառասունութ ժամ հացադուլ հայտարարեցի: Շատ էրեխեք եկել էին, որպեսզի մեզ երկրպագեն, այդ մարդկանց մեջ էր նաև իմ ապագա կինը, ում հետ այնտեղ ծանոթացա ու հասկացա, որ ինքն իմ ձեռքից էլ պրծում չունի:

-Հնարավո՞ր է Էդուարդ Շարմազանովին տեսնենք երևանյան փողոցներում երեխաների հետ շրջելիս սպորտային համազգեստով՝ կեպիով ու շորտերով:

-Հենց երկու օր առաջ Ալավերդիում այդ վիճակով էի, Երևանում էլ կարող եմ սպորտային համազգեստով երեխաներիս հետ քայլել: Նախընտրում եմ ընտանիքիս ու ընկերներիս հետ շրջագայել Հայաստանի պատմական վայրերում. ճանաչելով պետք է սիրել հայրենիքը:

-Դուք՝ քսան տարի անց:

-Քաղաքացի, ով կծառայի իր հայրենիքին, եթե չլինեմ քաղաքականության մեջ, երևի թե գիտության մեջ կլինեմ, ես ինձ այդ երկու բնագավառներում եմ տեսնում: Ներկայումս էլ դասավանդում եմ մի շարք ԲՈւՀ-երում:

Ամենակարևորը՝ մարդ, ով ապրում է ավելի լավ Հայաստանում. բոլորս դա՞ ենք չէ երազում:
Քսան տարի անց ավելի լավ Հայաստանի քաղաքացի կլինեմ. ավելի լավ Հայաստան, ինչի մասին երազել են մեր կուսակցության հիմնադիրները:

Ուզում եմ, որ քսան տարի անց լինենք մի երկրի քաղաքացիներ, որտեղ ատելությունն ի սպառ վերանում է, որտեղ գաղջ մթնոլորտ չկա, որտեղ բոլորը սիրում են հայրենիքը, որովհետև նրանք, ովքեր բողոքում են սեփական հայրենիքից, տառապում են ոգու հիվանդությամբ:

Իշխանություններին պետք է քննադատել, իշխանությունից կարելի է նեղանալ, բայց երբ մարդիկ նեղանում են սեփական հայրենիքից, դրանից վտանգավոր բան չկա, հայրենիքը ոչ իշխանությանն է, ոչ էլ ընդդիմությանը, այն բոլորինս է:

Ես անուղղելի օպտիմիստ եմ. մարդ պետք է կարողանա լավատես լինել և լույսը գտնել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանում ճանապարհների վերանորոգման և շինարարության համար կհատկացվի ավելի քան 20 մլրդ դրամReuters. Իրանը զգուշացնում է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ հարձակումների համար պատասխան գործողությունների մասին Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցըՄի քանի ամսվա մեջ ՀՀ-ն 29 800-ից ո՞նց դարձավ 29 743 քկմ․ Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին (տեսանյութ) ՀԷՑ-ը կանցնի պետական սեփականության․ ՓաշինյանReuters. Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում նավագնացության համար մաքսատուրքի 3%-ը 7%-ի հասցնելըԲաքվում շարունակում է 15 հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունըԵրևանի տարբեր հատվածներում թմրանյութ տեղադրողը հայտնաբերվեց. առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ (տեսանյութ)Էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան արագ սպառվում է․ ՊԵԿՊենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցովՌուսաստանը ռեկորդային ծավալով մոշ է ներմուծել ԹուրքիայիցReuters-ը նշել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին արված ամենամեծ զիջումներից մեկըԴավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել է ԱԺ-ում շուտով տեղափոխություն կլինի. ՔՊ-ում դատարկ տեղեր ենՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենով բեռնված 14 վագոն Ինչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն ՍուրենյանցՄիջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքիՈրպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ ՄարտիրոսյանըCNN. 24 ժամվա ընթացքում առնվազն 10 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով Դուք սիրում եք, երբ Ձեզ գովում են. Գաբրիելյանը` ՎարդևանյանինԱվտոմեքենայում բռնկված հրդեհը հրշեջ-փրկարարները մարել ենՎենսը խոստովանել է Նեթանյահուի հետ տարաձայնությունները Նիկոլ Փաշինյանը հայտնել է առավոտյան ստացած «տարօրինակ» նամակի մասին Աչքով տալ պետք չի, սաղ պարզ ա․ Արամ ՎարդևանյանՄոսկվան և Երևանը քննարկում են Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացումը ԿապանումԹրամփը հույս ունի համաձայնության գալ Իրանի հետ 8 տարի իշխանության եք, երկար իշխանության լինելը լավ տեղ չի տանում․ Արամ ՎարդևանյանՀՀ-ում առցանց խաղատների գործունեությունը կվերահսկի Մալթայում գրանցված օպերատորըՍայաթ-Նովա պողոտայից 30-ամյա տղամարդը դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԳուտերեշը Հիրոսիմայում իր ելույթում չի հիշատակել ԱՄՆ-ի մեղքը քաղաքի ռմբակոծության համար «Ի՞նչ տարբերություն՝ երբ կհրապարակվի». Գալյանը խոսել է նոր Սահամանադրության տեքստի մասինՏիգրան Աբրահամյանը՝ իշխանություններին. Ձեր օրոք զենքը դարձել է թշնամու ավար, դեռ խոսո՞ւմ եքԷսօր առավոտյան շատ տարօրինակ նամակ եմ ստացել. Նիկոլ ՓաշինյանԿոչ ենք անում իշխանություններին հրաժարվել հակաեկեղեցական գործունեությունից․ Արգենտինայի և Չիլիի թեմԴատախազության հայցով պետությանը վերադարձված գույքն ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեինՓաշինյանը Ղրղզստանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին 5-ամյա օտարերկրացի երեխայի կյանքը հաջողվել է փրկել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ումԵրեք նախարարություններ, այդ թվում և ԱԳՆ-ն, կանվանափոխվենԿարապետ Պողոսյանն ազատ կարձակվի վաղը՝ դատարանի որոշմամբԿաթողիկոսը և գործով անցնող Սրբազան Հայրերը մասնակցելու են առաջին դատական նիստինՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանԳնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ» Ուսուցիչը ատեստավորումը չհաղթահարեց, կհեռանա դպրոցից. Նիկոլ ՓաշինյանՔաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Պետք է 2027-ին Սևանի շուրջ վատ վիճակում գտնվող ճանապարհ չունենանք. Նիկոլ Փաշինյան Նոր ձևավորված կառավարության առաջին նիստն է, պիտի անենք որոշ վերանայումներ․ Նիկոլ ՓաշինյանՔՊ-ում իրավունք չունեն իրենց վիրավորվածությունը ցույց տալ. «Հրապարակ»ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Ամենադիտված