Երգչուհի Արևիկ Ալավերդյանն ամուսնուն կթողնի Ֆրանսիայում (լուսանկարներ, տեսանյութ)
Այլ
Արևիկ Ալավերդյանն ամուսնությունից կարճ ժամանակ անց տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ և բնակվում էր նրա ամուսինը: Երգչուհու համար բավական երկար ժամանակ պահանջվեց հարմարվելու համար:

«Ես վերջերս եմ տեղափոխվել Փարիզ, դեռ փորձում եմ հարմարվել, ինչը, կարծում եմ շատ երկար ժամանակ է պահանջում: Ինքս շատ եմ սիրում Երևանը և իմ վարած բուռն կյանքը, որ ունեի: Այստեղ շատ բան ուրիշ է ինձ համար, օտար, բայց միևնույն ժամանակ' անսահման գեղեցիկ: Մի քանի ամիս լեզվի դասընթացների էի հաճախում, դադար վերցրի, քանի որ պետք է վերադառնամ Երևան: Ամբողջ ամառ կմնամ Երևանում, որպեսզի ինչ-որ չափով կարոտս հասցնեմ առնել»,-ArmStar.am-ի հետ զրույցում ասաց Արևիկը:

Հետաքրքիր է, Հայաստանից մեր աստղերը Ֆրանսիա են գնում հանգստանալու, իսկ Արևիկը ամռանը պատրաստվում է այստեղ հանգստանալ: Ի դեպ, երգչուհին այս ամբողջ ընթացքում Ֆրանսիայում ևս «հանգստանում էր», քանի որ երկար ժմանակ է, ինչ չի զբաղվում իր կարիերայով: «Այստեղ չեմ զբաղվում իմ աշխատանքով, երկար ժամանակ է, ինչ դադար եմ տվել, մտքեր կան, ինչ-որ գեղեցիկ բան ներկայացնելու, բայց դեռ չգիտեմ երբ կլինի: Չեմ ասում, որ սկսելու եմ նորից զբաղվել երգարվեստով, այլ ժամանակ առ ժամանակ կցանկանամ որևէ գեղեցիկ և բնականաբար որակով բան մատուցել հանդիսատեսին»,-ավելացրեց երգչուհի Արևիկ Ալավերդյանը:

Նրա խոսքերից կարելի է դատել, որ իր աշխատանքը, ինչպես շատ երգչուհիների մոտ է, իր համար գումար վաստակելու միջոց չի լինելու, այլ պարզապես սիրված զբաղմունք, որը նաև մոռանալ չի տա Արևիկ Ալավերդյան անուն-ազգանունը: Ի դեպ ArmStar.am-ը ճշտեց նաև, որ երգչուհին միայնակ է գալու հայրենիք: «Այս անգամ մենակ եմ գալու, քանի որ ամուսինս աշխատանքի պատճառով չի կարող բացակայել»: Այս ամիս Արևիկը արդեն Հայաստանում կլինի:

առայժմ նորություններ չունեն և չեն սպասում. «Առհասարակ սիրում եմ պլանավորել ապագաս, բայց կոնկրետ ժամկետ չեմ պլանավորում երեխայի համար, առայժմ կսպասենք, հետո պարզ կլինի…»,-ավելացրեց Արևիկը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան