Հայաստանի հավաքականի փառահեղ հաղթանակը (տեսանյութ)
Սպորտ
Աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Դանիայի ընտրանուն:
Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում Վարդան Մինասյանի սաները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին Դանիայի հավաքականի դարպասը:
Հանդիպման երկու գոլերը գրանցվեցին առաջին 45 րոպեների ընթացքում: Խաղի հենց առաջին րոպեին մեր հավաքականին առաջ մղեց Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու Յուրա Մովսիսյանը: 19-րդ րոպեին հայ ֆուտբոլասերներն ականատես եղան նաև մեր թիմի երկրորդ գոլին. այս անգամ աչքի ընկավ Արաս Օզբիլիսը: Հայաստանի ընտրանին Դանիայի դարպասը երրորդ անգամ գրավելու հնարավորություն ունեցավ. ցավոք Գևորգ Ղազարյանի հարվածը դիպավ դարպասաձողին:
Սակայն Հայաստանի հավաքականն այսքանով չսահմանափակվեց։ Հանդիպման 58-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը հերթական անգամ ուրախություն պարգևեց հայ ֆուտբոլասերներին՝ ձևակերպելով դուբլ:
Երրորդ գոլից հետո էլ մերոնք չդադարեցին հակագրոհել և փառահեղ հաղթանակ տոնեցին 4:0 հաշվով:
Հադիպման վերջին գոլը 82-րդ րոպեին հեղինակեց Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու Հենրիկ Մխիթարյանը: Նշենք, որ սա Մխիթարյանի 11-րդ գոլն էր ազգային հավաքականում:
Լուսանկարը՝ armsport.am-ի:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում