Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցել Ջիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվել Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումները Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել ChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքը Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովում Չափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասին Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել» Նեպալում կրկին ջրհեղեղ է ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FT Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում 

Երևանի ավագանու քաղաքական նոնսենսը

Վերլուծական

Հունիսի 11-ին հանդիսավոր պայմաններում Տարոն Մարգարյանը վերջապես դարձավ ընտրյալ և օծյալ քաղաքապետ: Երևանի ավագանու խորհրդի ընտրություններով ամրագրվեց ոչ միայն Մարգարյանի քաղաքապետությունը, այլև Երևանի ավագանու խորհրդի քաղաքական նոնսենսը:

Որ ավագանու նախորդ խորհուրդն էլ իր մեջ շատ ու շատ հետաքրքիր նյուանսներ էր պարունակում, փաստ է, բայց որ կարող էր քաղաքական հռչակված ընտրություններով նման ավագանի ձևավորվել...

ԲՀԿ ավագանու նախորդ խմբակցությանն ամենառեալ գնահատականը տվողն, ինչպես պարզվեց, հենց ինքը՝ ԲՀԿ առաջնորդն էր: Քարոզարշավի ընթացքում ի պատասխան ԲՀԿ-ականների ռմբակոծության՝ ՀՀԿ-ականների հնչեցրած և ոչ մի կոշտ գնահատական ի զորու չէ համեմատվել նրա հետ, ինչ արեց Ծառուկյանը՝ ավագանու ԲՀԿ ցուցակով:

Այլ բան, քան քաղաքական նոնսենս, սա որակել անհնար է: Ծայրաստիճան հակադիր գնահատականներով հանդերձ, անհնար էր երևակայել, որ ԲՀԿ խմբակցության նախկին կազմը կարող էր նման անփառունակ վախճան ունենալ՝ այն դեպքում, երբ 2010թ.-ին սա, ըստ էության, հանրապետությունում ամենապոպուլյար խմբակցությունն էր. դեռ այն ժամանակ հստակ համոզմունք կար, որ ավագանին ընդամենը տրամպլինի կարգի մի բան է և ավագանուց առնվազն 2-3 հոգի հաջորդ ընտրություններին անպայմանորեն տեղ կգտնի ԲՀԿ ԱԺ խմբակցությունում: Ինչ վերաբերում է ավագանիների վերարտադրության հարցին, ապա այս հաշվով կասկածներ անգամ չէին կարող լինել:

Նախկին խմբակցությունից այստեղ արդեն գրեթե մարդ չկա. մեկ՝ չորրորդգյուղցի Պողոսյան Ջիվան, մեկ էլ՝ «Ծիտ» մականունով Սահակյան Արմեն: Նորաթուխ ավագանիում տեղ չի գտնվել անգամ խմբակցության նախկին ղեկավար Գուրգեն Գասպարյանի համար, ով հողափոր բանվորից հաջողացրել էր կտրել-հասնել մինչև խմբակցության ղեկավար: Հայտնի է, որ ավագանու խմբակցության նախկին ղեկավար Արման Վարդանյանի հրաժարականից հետո Ծառուկյանը ոչ պաշտոնական մի հավաքում Գասպարյանին ընտրեց նաև այն բանից ելնելով, որ այդ օրը միակ փողկապավորը նա էր և երբ հարց է բարձրացվում, թե ով պետք է փոխարինի Բեգլարյանի հետ մշտական հակասությունների մեջ գտնվող Վարդանյանին, Ծառուկյանի հայացքը միանգամից կանգնում է Գասպարյանի վրա. «Ըհը՛, դու էլ խմբակցության ղեկավարը կլնես»:

Խմբակցության ղեկավարից բացի, ավագանու ԲՀԿ ցուցակից անհետացել են նաև այս կուսակցության վերահսկողության տակ գործող հանձնաժողովների ղեկավարների անունները. հանձնաժողովի և ոչ մի ղեկավար չի ընդգրկվել ավագանու ցուցակում: Ցուցակից դուրս է մնացել անգամ Ռուբեն Գևորգյանի «բուրումնավետ» աղջիկը, ավագանի չէ այլևս վերջին շրջանում նիստերի ժամանակ հարկի-անհարկի հարց տալով աչքի ընկնել ձգտող Պողոս Փլավչյանը, ում անունը նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հատկապես սիրում էր կրկնել՝ առանձնահատուկ զմայլանքով և դժվարությամբ ծածկված քմծիծաղով կանչելով՝ «Ասա՛, Փլավչյան»:

Նախորդի փոխարեն ԲՀԿ-ն ընտրողներին է հրամցրել խայտաբղետ մի ցուցակ՝ նախկին ՕԵԿ-ական, Հրանուշ Հակոբյանի կողմից «այդ խայտառակ փառատոնները» գնահատականը ստացած «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը կազմակերպող նույնանուն հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանի գլխավորությամբ: Հսկիչների, մարզիչների, Ծառուկյանին պատկանող «Ավիասերվիս»-ն աշխատացնողների շարքում առանձնանում է «ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետն անվճար հիմունքներով ընդունված», 2 տարի հետո ֆակուլտետը փոխած, բայց այլևս վճարովի հիմունքը չշեշտած Դավիթ Իոսիֆյանը, Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստր Իրինա Քոչարյանը և Կճոյան՝ բազմախորհուրդ ազգանունը կրող, նույն՝ հեռուն գնացող ենթադրությունների տեղիք տվող՝ «Աշտարակի շրջանային հեռակա դպրոց» գնացած, հետո էլ «Նավասարդ»՝ դարձյալ բազմախորհուրդ անվանումով համալսարանն ավարտած Ռուբեն Կճոյանը:

Երևանի ավագանու քաղաքական նոնսենսը հաստատվում է նաև ՀՀԿ խմբակցության դիտարկման ընթացքում:

2009թ. ընտրություններով ԲՀԿ-ական ավագանի էր դարձել Լափաուրի Նատալյան՝ Հայաստանի համայնքների ասոցիացիայի գործադիր տնօրենը: 2013թ. ընտրությունների արդյունքում տիկին Նատալյա Լափաուրին իր տեղն է գտել արդեն ՀՀԿ ավագանիում: Սահուն անցումն, ըստ ամենայնի, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տիկինը հեռացվեց ԲՀԿ ավագանուց: Ասվում էր, թե տիկին Լափաուրին ինֆորմացիոն արտահոսք է թույլ տվել, ինչը հայտնի է դարձել Ծառուկյանին, վերջինս անգամ ցանկացել է պատժել... բայց բոլոր մանրամասներով հանդերձ, հիմնականն իհարկե այն էր, որ Հայաստանի համայքների ասոցիացիայի գործադիր տնօրենը ԲՀԿ ավագանի եղած ժամանակ բավական լավ հարաբերությունների մեջ էր այն ժամանակվա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ, ում հետ, ի դեպ, լավ հարաբերությունները գալիս էին դեռ Բեգլարյանի թաղապետության շրջանից և դեռ դրանից էլ առաջ, ինչն, ամենայն հավանականությամբ, այնքան էլ դուր չէր եկել Ծառուկյանին, ինչն էլ համապատասխան լույսի ներքո ներկայացվելով՝ դրդել էր վերջինիս՝ համապատասխան որոշում կայացնել և ՀՀԿ-ին ընդդիմացող խմբակցությունից դուրս հրավիրել տիկնոջը:

Իհարկե, ի տարբերություն ԲՀԿ-ի, ավագանու ՀՀԿ խմբակցությունում «ծաղկաքաղը» մի փոքր ավելի ընկալելի է. հիմնականում նախկին անդամներն են, հանրությանը հայտնի դեմքեր և հայտնի պապաների ոչ հայտնի, բայց էստաֆետ ստացած ու հայտնիության խորդուբորդ ճամփան բռնած նոր ջահելությունը:

Նոնսենսով, թե առանց, ավագանու խորհուրդն ու իր ղեկավար քաղաքապետն արդեն ստանձնել են իրենց լիազորություններն ու սկսել աշխատանքը: Մնում է հուսալ, որ նոնսենսի սկզբունքով ձևավորված ավագանին նույն սկզբունքը գոնե աշխատանքի մեջ չի կիրառի:

Հետգրություն

Հուսալն, իհարկե, լավ բան է, բայց քաղաքապետի երդմնակալության արարողությունը ցույց տվեց, որ քաղաքապետարանն ու «նոնսենս» հասկացությունն անբաժան են: Հյուրերի հիմնական մասն արդեն իսկ ժամանել և տեղավորվել էր: Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի դռների առջև՝ ֆոյեում կանգնած, սպասում էր VIP հյուրերին: Ժամանում է Ազգային ժողովի նախագահը: Հովիկ Աբրահամյանը ներս է մտնում, ողջագուրվում օրվա հերոսի հետ ու ընկերակցում սպասելու գործընթացում: ԱԺ նախագահի՝ դռներից ներս մտնելուն պես գործի են անցնում երկու հավաքարարները՝ հատակի երկար փայտերով և անխնա տանում-բերում դրանք՝ մաքրել-պլպլացնելով առանց այն էլ պլպլացող և երևի մի երկու շաբաթ արդեն իսկ պլպլացվող հատակը:

Ժամանում է վարչապետը: Հավաքարարները ճամփա են տալիս, թողնում մտնի, որից հետո էլի անցնում են իրենց ժրաջան գործունեությանը:

Նորից նույն սյուժեն՝ այս անգամ Վեհափառի գլխավորությամբ:

Վեհափառ, ԱԺ նախագահ, վարչապետ, քաղաքապետ՝ կենտրոնում սպասում են գլխավոր հյուր Սերժ Սարգսյանին, իսկ նրանցից երկու-երեք մետր այն կողմ՝ դռների հատվածում անվտանգության աշխատակիցներն ու հավաքարարներն են՝ առաջիններն անշարժ կանգնած, երկրորդները՝ գործիքներն այս ու այն կողմ տանելով:

Թե ով էր այս սցենարի հեղինակն ու ռեժիսորը… Ի դեպ, նախագահը ներս մտնելիս ոտքերի տակը չնայեց էլ…

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը
Ամենադիտված