Ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Սևան Նշանյանի
Հայկական Մամուլ
Բելգիահայ դեմոկրատների միությունը տարածել է հայտարարություն ի պաշտպանություն թուրքահայ մտավորական ու գրող Սեւան Նշանյանի, որը Մուհամմեդ մարգարեի մասին քննադատական մտքեր արտահայտելու պատճառով Թուրքիայում դատապարտվել է 13,5 ամիս ազատազրկման: Այս մասին «Ազգը» արդեն տեղեկացրել է: Բելգիահայ դեմոկրատների միությունը գտնում է, որ այս քայլով Սեւան Նշանյանը Հրանտ Դինքի նման թիրախ կդառնա թուրք շովինիստ հրոսակաների առջեւ, հետեւաբար բելգիահայ միությունը կոչ է անում հայերինՙ թուրք առաջադեմ ժողովրդավար շրջանակների հետ բողոքել դատավճռի դեմ ու նեցուկ կանգնել Սեւան Նշանյանին: Որպես առաջնահերթ քայլ արդեն հրատարակվել է բողոքի մի նամակ թուրքերեն լեզվով, ու սկսվել է ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Սեւան Նշանյանի: Ովքեր ուզում են ծանոթանալ նամակին ու միանալ ստորագրահավաքին, կարող են այցելել այստեղ:վ
Մանրամասները՝ «Ազգ»-ի այսօրբա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը