«Նաիրիտի» շուրջ ընթացող բանակցությունները տապալման եզրին են
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների համաձայն, ՀՀ կառավարության և ռուսական «Իտեռա» ընկերության միջև «Նաիրիտի» շուրջ ընթացող բանակցությունները տապալման եզրին են: Կողմերը համաձայնության չեն գալիս առանցքային հարցերի շուրշ:
Ըստ այդ տեղեկությունների, ռուսական կողմը պահանջում է զրոյացնել«Նաիրիտի» պարտքերը և որպես որևէ պարտավորությամբ չծանրաբեռնված ձեռնարկություն՝ վաճառել իրենց: Հայկական կողմին, սակայն, դա ինչ-ինչ պատճառներով ձեռնտու չէ: Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ «Նաիրիտի» հետ այնպիսի ֆինանսական մութ սխեմաներ են կիրառել, այնպես են «կթել» արդյունաբերական այդ հսկան, որ այսօր ոչ ոք չի կարող ասել, թե ի վերջո որքան պարտք ունի «Նաիրիտը», ում է պարտք, ինչպես են գոյացել այդ պարտքերը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը