Երևանի նախկին ոստիկանապետի որդին և իր մոտ մեկ տասնյակ թիկնապահները
Հայկական Մամուլ
Նախօրեին գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում ներկաները խիստ ուշագրավ մի իրադարձության են ականատես եղել: Մոտ մեկ տասնյակ հաստ վզերով անձինք տասնյակ թանկարժեք ջիփերով սպասել են Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանմանը:
«Հայկական Ժամանակ»-ը գրում է, որ բոլորին հետաքրքրել է, թե այդ ինչ կարևոր պերսոնայի են սպասում վերոնշյալները: Եվ ահա օդանավակայանի VIP սրահից դուրս է եկել ինքը՝ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին՝ «սիպտակ կաստում շլվարով»՝ գլուխը խիստ բարձր, թիկունքը՝ ետ գցած, խիստ ինքնագոհ կեցվածքով: «Ի՜նշշ կաա՞»,- իրեն դիմավորողներին հեռվից նետել է երիտասարդ Նազարյանը:
Թե ինչու է նա այդքան թիկնապահ պահում, դժվար է ասել: Երևանի նախկին ոստիկանապետի որդին, փաստորեն, այդ կերպ ծախսում է իր հոր արդար քրտինքով վաստակած միլիոնները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը