Արագածոտնի մարզպետը մնաց առանց տեղակալների
Հայկական Մամուլ
Երեկ աշխատանքից ազատվելու դիմում է գրել Արագածոտնի փոխմարզպետ Արամ Արսենյանը: Մեկ տարի առաջ աշխատանքից ազատվել էր Արագածոտնի ԲՀԿ-ական փոխմարզպետ Մանաֆաս Առաքելյանը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանի հայրը, և այդ պաշտոնն առայսօր թափուր է մնացել:
Այս մասին գրում է «Հրապարակ»-ը և եզրակացնում. «Փաստորեն, Արագածոտնի մարզպետը մնաց առանց տեղակալների, ու եթե մեկ տարի թափուր է մեկ տեղակալի տեղը, ապա մարզի կառավարման համակարգում ոչինչ չի փոխվի, եթե թափուր մնա նաև մյուս տեղակալի աթոռը: Գուցե էլի բան չփոխվի, եթե թափուր մնա անգամ մարզպետի աթոռը: Կամ էլ անգամ եթե ինչ-որ բան փոխվի, ապա կփոխվի դեպի լավը, ժողովրդի օգտին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը