«Գյուղում պարզապես ատում են մարզպետ Կովալենկո Շահգալդյանին»
Հայկական Մամուլ
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հունիսի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել:
«Ժողովուրդ»-ը Պռոշյանի ավագանու անդամ Մովսես Հակոբյանից տեղեկացավ, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը նշված օրը գյուղապետի ժամանակավոր պաշտոնը ստանձնելու համար գյուղապետարան է ուղարկել գյուղի ավագանու նախկին անդամ Արմենուհի Մելիքյանին: Պռոշյանի գյուղապետարանի աշխատակիցները, ինչպես նաև գյուղացիները, թույլ չեն տվել վերջինիս մտնել գյուղապետարանի շենք. «Գյուղապետարանի շենքի դռները բաց էին, սակայն բոլորը հավաքվել էին դրսում, և ոչ մեկս էլ թույլ չտվեցինք, որ այդ կինը մտներ շենք և ստանձներ նախկին գյուղապետի պաշտոնը, քանի որ այդ Արմենուհի Մելիքյանը Պռոշյան գյուղի Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցի խորհրդի անդամ է և միտումնավոր չի ներկայանում դպրոցում տնօրենի ընտրություններին, ու դպրոցն այսօր հայտնվել է բարձիթողի վիճակում»:
Ավագանու անդամի ներկայացմամբ՝ Ա. Մելիքյանի հետ եղել են նաև մարզպետարանի աշխատակիցներ, որոնց ևս չի հաջողվել մտնել գյուղապետարան. «Մենք պայքարելու ենք մինչև վերջ և թույլ չենք տալու, որ այդ կինը մտնի գյուղապետարան ու նստի նախկին գյուղապետի տեղը»: Նշենք, որ այս գյուղում պարզապես ատում են մարզպետ Կովալենկո Շահգալդյանին:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը