Բնակիչները փակել էին Զորակերտ-Գյումրի տանող ճանապարհը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը Շիրակի մարզի Ամասիայի շրջանի Գառնալիճ համայնքի ղեկավար Վանիկ Մանուկյանից տեղեկացավ, որ նույն շրջանի շուրջ 8 համայնքի բնակիչներ երեկ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք փակել են Զորակերտ-Գյումրի տանող ճանապարհը, քանի որ կաթ մթերող կազմակերպությունները գյուղացիներին առաջարկել են նախկին 150 դրամի փոխարեն կաթը մթերել 140 դրամով: «Ընկերությունները պատճառաբանում են, որ գազի սակագնի թանկացման պատճառով իրենք վնասով են աշխատելու, դրա համար նրանք փորձել են գյուղացիներից կաթը 150-ի փոխարեն 140-ով մթերել: Իսկ գյուղացիներն էլ 22-25 մեքենայով փակեցին ճանապարհը: Ընկերություններից և ոչ մի ներկայացուցիչ չմոտեցավ նրանց, միայն վարորդների հետ հեռախոսով կապ հաստատեցին: Իսկ վերջիններն էլ խոստացան կաթի գինը թողնել անփոփոխ՝ նախկին 150 դրամով»,- ներկայացրեց գյուղապետը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը