Զիդանը «կարող է լինել» Կարանկա. Պերես
Սպորտ
«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծում է, որ ակումբի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը կարող է լինել թիմի նոր գլխավոր մարզչի օգնականը. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ Զիդանը հրաժարվեց ակումբի մարզական տնօրենի պաշտոնից, քանի որ ցանկանում է աշխատել որպես գլխավոր մարզչի օգնական։
«Մեզ հարկավոր է այնպիսի մարզիչ, ով գիտի թիմը: Իսկ Կարլո Անչելոտին հենց այդպիսին է: Ուրախ կլինենք, եթե ՊՍԺ-ն բաց թողնի նրան: Եթե ոչ, ապա հարգանքով կվերաբերվենք ֆրանսիական ակումբի որոշմանը: Զիդանը ցանկանում է մարզիչ լինել: Կարծում եմ՝ նա չպետք է սկսի «Ռեալի» գլխավոր թիմից: Նա կարող է լինել այն, ինչ Այտոր Կարանկան էր Մոուրինյուի ժամանակ: Սակայն մինչ այդ նա մեզ պետք է օգնի ակումբի կազմը ուժեղացնելու գործում»,- նշել է Պերեսը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում