«Մոնակոն» ռեկորդային գումար է առաջարկում Ռոնալդուի տրանսֆերի դիմաց
Սպորտ
«Մոնակոն» Կրիշտիանու Ռոնալդուի համար անհավանական առաջարկ է պատրաստել «Ռեալին». տեղեկացնում է The Independent-ը:
Ֆրանսիական ակուբը պատրաստ է պորտուգալացի ֆուտբոլիստի համար առաջարկել 85 մլն ֆունտ, ինչը համաշխարհային ռեկորդ է:
Ֆրանսիայում «Ռեալի» առաջատարին պատրաստ են վճարել տարեկան 23 մլն եվրո:
«Մոնակոն» արդեն սկսել է բանակցությունները ֆուտբոլիստի գործակալի՝ Ժորժե Մեդեշի հետ, ով նաև վերջերս «Մոնակո» տեղափոխված Ռադամել Ֆալկաոյի գործակալն է:
Մոտակա ժամանակներս ֆրանսիական ակումբը Ռոնալդուի տրանսֆերի համար պաշտոնապես կդիմի «Արքայական ակումբին»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում