Վրաստանը փակում է Աֆղանստանում իր 2 ռազմաբազաները
Վրաստան
Աֆղանստանում փակվել են վրացական երկու ռազմաբազաները: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան չորեքշաբթի օրը «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
Նրա խոսքերով` նման նախաձեռնությամբ հանդես է եկել վրացական կողմը և դիմել ՆԱՏՕ-ի հրամանատարությանը վրացական զինծառայողների վրա կատարած հարձակումից հետո: «Այն բազան, որի վրա տեղի էր ունեցել հարձակումը 3-4 օրվա ընթացքում, փակվելու է, իսկ զինծառայողները կտեղափոխվեն նոր դիսլոկացիոն վայր: Ցավոք սրտի, մենք դա չհասցրեցինք ավելի վաղ անել»,-ասել է Ալասանիան:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Աֆղանստանի Հելմենդ գավառում վրացական ռազմաբազայի վրա մահապարտ ահաբեկիչների կատարած հարձակման արդյունքում զոհվել էր 7 վրացի զինծառայող, ևս 9-ը վիրավորվել էին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան