Ուսուցում Ուկրաինայի դեսպանատանը
Հայաստան
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները շարունակում են դասախոսությունները դեսպանատներում սեյսմապաշտպանության թեմաներով:
Հունիսի 11-ին հերթական դասախոսությունն անցկացվեց ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան անձնակազմի համար: Ռուսերեն լեզվով ներկայացված դասախոսության թեման էր «Землетрясения, необходимые действия при сильных землетрясениях»: Հիմնական զեկուցողը Կարինե Բարսեղյանն էր, Համլետ Բիշարյանի և Հասմիկ Կիրակոսյանի մասնակցությամբ:
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում և օգտակար էր ներկաների համար: Ներածական խոսքում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան կարևորեց դասախոսության թեման, քանի որ «իրենք նույնպես ապրում և աշխատում են Երևանում»: Շնորհանդեսի ավարտից հետո շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ դեսպանատան առաջին քարտուղար Իվան Զագորոդնին: Նա նշեց, որ նման հանդիպումները և համատեղ աշխատանքը սեյսմիկ պաշտպանության և ընդհանրապես աղետներին դիմակայելու գործում պետք է լինեն շարունակական: Իվան Զագորոդնին նաև գրավոր շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետներին և նորանոր հաջողություններ մաղթեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմին՝ աղետակայուն պետություն կառուցելու գործում:
Հանդիպման վերջում ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները դեսպանատանը տրամադրեցին ծալաթերթիկներ՝ սեյսմապաշտպանության վարքականոնների վերաբերյալ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից