Տղամարդը ինքնահրկիզվել է Լեհաստանի վարչապետի աշխատասենյակի մոտ
Աշխարհ
Չորեքշաբթի օրը Լեհաստանում վարչապետ Դոնալդ Տուսկի աշխատասենյակի շինության առջև մի տղամարդ ինքնահրկիզման ակտ է կատարել. հայտնում է РИА Новости -ն` հղում կատարելով Վարշավայի ոստիկանության հայտարարությանը:
Վարշավայի սահմաններից դուրս բնակվող 56-ամյա տղամարդը տեղական ժամանակով 11:15-ին իր վրա հրկիզվող նյութ է լցրել և այրել ինքն իրեն: Նման ծայրահեղական արարքի դրդապատճառները հայտնի չեն, որևէ գրություն կամ պաստառ, որը նրա բողոքը կարտահայտեր, չի հայտնաբերվել: Տուժածը հոսպիտալացվել է: Նրա մասին տեղեկություններ դեռևս չկան: Ոստիկաններն այս պահին սպասում են բժիշկների թույլտվությանը՝ նրա հետ զրուցելու համար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան