Արթուր Աբրահամը՝ ընդդեմ Սև Մամբայի
Սպորտ
Սուպերմիջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն հայազգի Արթուր Աբրահամը (36-4, 21) ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին: Մենամարտը նախանշված է Գերմանիայում. տեղեկացնում է Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:
Արթուր Աբրահամը մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի (20-6, 15) հետ: Վերջինը աֆրիկյան Նամիբիա պետությունից է: Շիհեփոյին կոչում են նաև Սև Մամբա:
Տեղեկացնեմ, որ Արթուր Աբրահամը հաղթանակի է տրամադրված.
«Ամենօրյա մարզումների մեջ եմ, պետք է կրկին նվաճեմ չեմպիոնի տիտղոսը: Դա ինձ համար կարևոր է, իմ մարտարվեստի երկրպագուները ինձանից հաղթանակ են ակնկալում»,- հայտարարում է մեր հայրենակիցը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում