Անի Քրիստիի գործունեության 15-ամյակը
Այլ
Երգչուհի Անի Քրիստին, ով վերջերս Հայաստանում էր, ԱՄՆ վերադառնալուն պես շարունակում է երաժշտական գործունեությունը: esyes.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ առաջիկայում հանդես կգա նոր երգով և տեսահոլովակով: «Ընթացքում, պահպանելով իմը, նաև ոճային փոփոխություններ կլինեն»,- ասաց երգչուհին, ով այս տարի նշում է իր՝ ստեղծագործական գործունեության 15-ամյակը:
Անիի խոսքերով՝ երկար դադարից հետո կներկայացնի Անիտա Հախվերդյանի բառերով և Արսեն Գրիգորյանի երաժշտությամբ գրված մի երգ, որի անունը դեռ որոշված չէ: «Տեսահոլովակը կնկարահանեմ կամ ԱՄՆ-ում, կամ էլ Հայաստանում, որովհետև սեպտեմբերին նորից հայրենիք եմ վերադառնալու. անավարտ գործեր ունեմ»,- ասաց երգչուհին և ավելացրեց, որ այսուհետև գործերի բերումով Հայաստանում ավելի հաճախ է լիենլու:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան