Ավելի քան 25 «Գազել»–ներ տեղափոխվեցին ՃՈ հատուկ պահպանվող տարածք
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունիսի 12-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները անցկացրել են հերթական միջոցառումը ուղևորափոխադրամիջոցների խախտումներ հայտնաբերելու ուղղությամբ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, միջոցառման շրջանակներում Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 25-ից ավելի ուղևորափոխադրամիջոց, որոնց վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր:
Բոլորի նկատմամբ կազմվել են վարչական ակտեր ու ցավալին այն է, որ «գայի պլաշադկայի» մոտ միայն վարորդներն էին, իսկ գծատերերը, որոնք հիմնականում պատգամավորներ, պետական «չինովնիկներ», տարբեր աստիճանի «կալիբրի» օլիգարխներ են, ոչ էլ հետաքրքրվում ու անհանգստանում էին կատարվածից:
Իսկ տուգանքներն էլ օրվա հացը մի կերպ վաստակող վարորդների «վզին է մնում»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան