Հանգստանա՞լ Վրաստանում, թե՞ ոչ (տեսանյութ)
Վրաստան
Վրաստանում հանգիստը պլանավորող երեւանցիներն այսօր տարակուսում են մեկնել, թե ոչ։ Պատճառն այնտեղ կարմրուկի համաճարակի մասին ահազանգերն են։ Առողջապահության նախարարության Իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավարը Գայանե Սահակյանը մեր քաղաքացիների մտահոգությունը արդարացված է համարում։ Խորհուրդ է տալիս՝ Վրաստան հանգստի մեկնելուց առաջ կարմրուկի դեմ պատվաստվել։ Իսկ Հայկական տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները, ովքեր հրաժարվեցին խոսել տեսախցիկի առաջ, կարծում են, թե Վրաստանում կարմրուկի համաճարակի մասին լուրերը մտածացին են, որպեսզի հայաստանցիները իրենց հանգիստ անցկացնեն Հայաստանում։
Առողջապահության նախարարության ներկայացուցիչը վստահեցնում է՝ վրաստանյան կարմրուկի համաճարակի մասին տեղեկատվությունը ստույգ է։ «Իրականում այնտեղ իսկապես համաճարակ կա, մեծ թվով դեպքեր են գրանցվել»,-ասում է նա։
Չնայած այս թվերին՝ Գայանե Սահակյանը վստահեցնում է, որ Հայաստանին համաճարակը չի սպառնում։ Մեր երկրում կարմրուկի դեմ զանգվածային պատվասոտւմ է իրականացվել դեռ 2007 թ-ին։
Ցանկացողները այսօր էլ կարող են անվճար պատվաստվել՝ անկախ տարիքից։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան