«Լիվերպուլի» ներկայացուցիչը Դանիայում հետևել է Մխիթարյանի խաղին
Սպորտ
«Լիվերպուլի» գլխավոր սկաուտ Բարի Հատները ներկա է գտնվել Դանիա-Հայաստան հանդիպմանը և հետևել Հենրիկ Մխիթարյանի խաղին, տեղեկացնում է liverpool.no-ն:
Անգլիական ակումբի ներկայացուցիչը նաև հետևել է Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիստիան Էրիքսենի խաղը:
Ինչպես տեղեկացնում է Guardian-ը, «Լիվերպուլը» Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 22 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ Դանիա-Հայաստան հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով՝ հօգուտ մեր հավաքականի: Մխիթարյանը հեղինակեց Հայաստանի ընտրանու 4-րդ գոլը՝ կրկնելով հավաքականում Արթուր Պետրոսյանի ռմբարկուական ռեկորդը՝ 11 գոլ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում