Արմավիրի մարզում «Mercedes»-ը կամրջից ընկել է երկաթգծի վրա. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Հունիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի՝ 35 UV 867 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհին՝ կամուրջի վրա, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր գլորվելով հայտնվել երկաթգծի վրա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Արմավիրի հրշեջ-փրկարարները ու քաղաքացիները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ-քննչական խումբը, ովքեր պարզում են վարորդի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իր տեղեկություններով նշված ավտոմեքենան հաշվառված է Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ 23-ամյա Ռաֆիկ Պողոսյանի անվամբ, իսկ թե նա է եղել ղեկին, թե՝ ոչ, ոստիկանությունը պարզում է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան