Հիմնականում խոսում էր Հայրիկյանը...
Հայկական Մամուլ
Հիմնականում խոսում էր Հայրիկյանը: Երբ դատավորը հարցրեց, թե ինչ ունի հայտնելու դատարանին իր հետ կատարվածի մասին, նա սկսեց պատմել իր կյանքը՝ սկսած 20-րդ դարի 60-ական թվականներից, քանի որ վերջին մահափորձը, ըստ նրա, կապված է իր քաղաքական գործունեության եւ իր դեմ նախկինում կատարված մյուս մահափորձերի հետ: Նա մանրամասն պատմեց իր կալանավորումների, բանտից բանտ տեղափոխվելու եւ արտաքսման պատմությունը, ինչպես եւ սպասվում էր, հիշատակեց իր բարդ հարաբերությունները սովետական ԿԳԲ-ի հետ: Հատուկ նշեց, որ ամերիկյան սենատորների՝ Գորբաչովի վրա գործադրված ճնշմամբ է վերադարձել աքսորից: «Առաջին անգամ կալանավորվել եմ 20 տարեկանս չլրացած, երկրորդ անգամ՝ 73 թվականին»,- պատմում էր նա՝ սլաքներ ուղղելով Ռուսաստանի դեմ: Ըստ Հայրիկյանի, Ռուսաստանում որոշ քաղաքական շրջանակներ շատ վատ են տրամադրված իր դեմ, քանի որ ինքն ուներ դեմոկրատական հայացքներ: Երեկ ցուցմունքներ էր տալիս տուժող Պարույր Հայրիկյանը:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի հունիսի 12-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը