Սյունիքին հարկավոր է չպղծված մարզպետ
Հայկական Մամուլ
«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը (ք. Գորիս) խիստ մտահոգված է շրջանառվող տեղեկություններից, որ Սյունիքի մարզպետի պաշտոնակատար նշանակված Արա Դոլունցն առաջիկայում կարող է նշանակվել մարզպետ: Եթե դա տեղի ունենա, ապա կարելի է արձանագրել, որ Դոլունցը ենթակա է լինելու ոչ թե Սյունիքի ժողովրդին եւ ՀՀ կառավարությանը, այլ հանդիսանալու է Սուրիկ Խաչատրյանի անձնական մարզպետը:
Այսօր պատմական հնարավորություն է ստեղծվել թոթափելու Սյունիքը Լիսկայի չարաբաստիկ ազդեցությունից, եւ Սերժ Սարգսյանը պետք է օգտագործի այն: Սյունիքին հարկավոր է չպղծված մարզպետ, իսկ անձամբ Լիսկայի եւ նրա «մանկլավիկների» միջեւ էական տարբերություն չկա:
Հորդորում ենք Սերժ Սարգսյանինՙ Սյունիքի մարզպետի թեկնածուի ընտրության ժամանակ որպես չափորոշիչ ընդունել տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանի ստեղծած հանցավոր համակարգի հետ որեւէ առնչություն չունենալը:
Մանրամասները՝ «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը