ԲՀԿ խմբակցության առանձահատկությունը
Հայկական Մամուլ
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը բավական հետաքրքիր առանձնահատկություն ունի. այստեղ կան պատգամավորներ, որոնք նախորդ գումարումների խորհրդարաններում եղել են ՀՀԿ կամ ՕԵԿ խմբակցության անդամ:
Այդ պատգամավորներից մեկն էլ Աբրահամ Մանուկյանն է, որը 2003-2007թթ. չորրորդ գումարման ԱԺ-ում եղել է ՀՀԿ խմբակցության անդամ, այնուհետեւ ՀՀԿ քվոտայով աշխատել է ՀՀ առողջապահության փոխնախարար: Ուստի երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը պարոն Մանուկյանին հարցրեց, թե ինչպես է ստացվել, որ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորները հիմա ԲՀԿ-ում են:
«Իսկ Դուք գիտե՞ք, որ ես անկուսակցական եմ եւ անկուսակցական եմ եղել միշտ' նաեւ կոմունիստների ժամանակ: Իսկ ՀՀԿ-ում ու ԲՀԿ-ում ունեմ ընկերներ ու հենց անձնական մտերմությամբ եմ այդ խմբակցությունում»,-ասաց նա: Նաեւ հարցրինք' եթե իշխանությունները ստիպեն դուրս գալ ԲՀԿ խմբակցությունից, ինքն արդյոք կլքի այն: «Ես իմ որոշումներն ինքս եմ կայացնում»,-եղավ պատասխանը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը