«Սուրիկ Խաչատրյանի մերձավորները սպառնացել են Գորիսի նախկին քաղաքապետին»
Հայկական Մամուլ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավորները հեոախոսագանգերով սպառնացել են Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին Սուրիկ Խաչատրյանի՝ 90-ականների գործունեության վերաբերյալ բացահայտումներ անելու հաճար:
«Վերջին օրերին ստացել եմ հեռախոսազանգեր, նաև եղել են մի քանի հանդիպումներ Սուրիկ Խաչատրյանի մերձավորների կողմից: Ինձ ուղղված խրատաբանական արտահայտություններ են եղել՝ սպառնալիքի ենթատեքստով: Հայտարարում եմ, որ իմ մեջ շատ վաղուց սպանել եմ վախի, սարսափի անասունը ու նույնը խորհուրդ եմ տալիս անել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, մասնավորապես՝ սյունեցիներին և հատկապես գորիսեցիներին»,- «Առավոտ»-ին ասել է Գորիսի նախկին քաղաքապետը՝ չմանրամասնելով, թե հատկապես ում կողմից և ինչ սպառնալիքներ են հնչել:
Մանրամասները՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը