Օգնենք Փոքրիկ Անգելինային
Հասարակություն
Անգելինան 1.5 ամսական էր, երբ առաջին անգամ հայտնվեց հիվանդանոցում։ Նորածինն անվերջ լաց էր լինում եւ անհանգստացած ծնողները նրան տարան հիվանդանոց։ Բժիշկները հայտնաբերեցին, որ երեխայի ուղեղում առկա է արյունազեղում, ինչն, ամենայն հավանականությամբ, ծնունդն ընդունող բուժկոլեկտիվի սխալների արդյունքում ստացված տրավմա էր։
Մեծ դժվարությամբ բժիշկներին հաջողվեց կանգնեցնել արյունազեղումը, բայց միեւնույն է Անգելինայի գլխուղեղի աջ կիսագնդում առաջացավ կիստոզ գլիոզ գոյացություն։
4 տարիների ընթացքում կիստան մեծացել է 6 մմ-ով, 2 կիսագնդերը բաժանող գիծն էլ է շեղվել է 6 մմ-ով։ Անգելինայի մոտ առկա է զուգամիտվող շլություն, որի արդյունքում նա կորցնում է տեսողությունը։ Առկա է նաեւ ձախակողմյան վերին վերջույթի թուլություն։
Անգելինային անհրաժեշտ է շտապ վիրահատություն, այլապես նա կկորցնի ոչ միայն տեսողությունը... Վիրահատության համար պետք է 17 000 ԱՄՆ դոլար:
Անգելինան ունի նաեւ վերականգնողական երկարատեւ բուժման կարիք' թե հիմա եւ թե վիրահատությունից հետո։
Վերականգնողական բուժումը ներառում է հատուկ մանկավարժ, հոգեբան եւ կինեզիոլոգ։
Անգելինային աջակցողները միավորված են հետևյալ ֆեյսբուքյան էջում։
Դուք կարող եք օգնել փոքրիկ Անգելինային' գումար փոխանցելով հետեւյալ հաշվեհամարին.
006-049472-001 (HSBC Բանկ Հայաստան)' դրամային հաշիվ:
Անգելինայի ծնողների հեռախոսահամարներն են. 055 422020 – Արտակ, 096 702520 - Գոհար։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան