Աղբահավաք Բուսաբանական այգում
Հասարակություն
«Ժողովրդական դիվանագիտական առաքելություն. բոլորն ուղևորվում են Երևան» ծրագրի և «Մաքրենք աշխարհը 2013» շարժման շրջանակներում կազմակերպվում է աղբահավաք Բուսաբանական այգում: Բոլոր ցանկացողները հրավիրվում են մասնակցելու միջոցառմանը և իրենց ներդրումն ունենալու Երևանը աղբից ազատելու գործում: Աղաբահավաքի համար անհրաժեշտ պարագաները տրամադրվում են կազմակերպիչների կողմից:
Կազմակերպիչները խոստանում են նաև փոքրիկ մրցույթ և անակնկալներ: Միջոցառման 200 կամավոր մասնակիցները կստանան հունիսի 15-ին ժամը 18:00 Ֆուտբոլի Ակադեմիայի մարզադաշտում կայանալիք Արարատ Երևան - Արարատ Տալլին ֆուտբոլային հանդիպումը դիտելու հրավիրատոմսեր:
Աղբահավաքը տեղի կունենա հունիսի 15-ին՝ ժամը 11:00 - 13:30-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան