Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարող է պայթել. ԵԱՀԿ ներկայացուցիչ
Արցախ
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է բարդ և պայթյունավտանգ մնալ` մասնավորապես պայմանավորված նաև Հայաստանի կողմից տարածաշրջանի հետ ավիահաղորդակցություն բացելու մտադրությամբ: Այս մասին հայտարարել է սառեցված կոնֆլիկտների հարցերով ԵԱՀԿ համանախագահի հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Դեշիցան Կիևում չորեքշաբթի օրը ռազմավարական հարցերով ակումբի նիստի ժամանակ:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա իրավիճակն այնտեղ բավական բարդ է, և անընդհատ վտանգ կա, որ այն կարող է պայթել Երևանի և Լեռնային Ղարաբաղի միջև ավիահաղորդակցության գործարկման պատճառով,-ասել է նա:
Հատուկ ն երկայացուցչի խոսքերով` երկկողմ հանդիպման ցանկություն չունենալու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների որոշումը վտանգ է ստեղծում: «Նրանց ձեռքերն ազատ են, և կարելի է անել ինչ որ ցանկանաս»,-նշել է Դեշիցան և հավելել, որ ԵԱՀԿ Ուկրաինայի ներկայացուցչությունը առաջարկ է արել երկու կողմերին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպել հնարավորինս շուտ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան